ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբն այցելել է Հայաստանի սահմանի տարբեր հատվածներ


19:30 , 17 սեպտեմբեր, 2022

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այսօր դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները ցույց են տվել ՀՕՊ ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչներն այցելել են նաև Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ, հրետանային արկով խոցելու հետևանքով, վնասվել է բնակելի տուն։