16:13 , 17 սեպտեմբեր, 2022Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումները: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ հրադադարի պայմանավորվածությունների պահպանման, տարածաշրջանում լարվածության նվազեցման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բրյուսելի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունեցել նաև հեռախոսազրույց Փաշինյանի և Միշելի միջև։