Նելսոն Մանդելան հիվանդանոցից տուն է վերադարձել


11:40 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան վերադարձել է տուն՝ հիվանդանոցում բուժում անցնելուց հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:

95-ամյա Մանդելան վերադարձել է Յոհանեսբուրգում գտնվող իր տուն՝ թոքային ինֆեկցիայի երկարատև բուժումից հետո:

Մանդելան հոսպիտալացվել էր 2013թ. հունիսին: