11:20 , 31 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական եղանակ, օրվա երկրորդ կեսին արևելյան շրջաններում սպասվում է անձրև, այլ շրջաններում առայժմ կդիտվի առավելապես առանց տեղումների եղանակ:
Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 20մ/վ, օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի։ Ցերեկային ժամերին` 12,00-17,00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Սեպտեմբերի 2-ին մեր տարածաշրջան Սև ծովից կներթափանցեն սառն օդային հոսանքներ, շրջանների մեծ մասում այս գիշեր և սեպտեմբերի 2-ին պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, արևելյան շրջաններում սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտի հավանականություն կա:
Ընդհանուր պատկերից կզանազանվի արևմտյան հատվածն ու Արարատյան դաշտը. այստեղ էական տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:
Սևանի ջուրը +17:
Արարատյան դաշտում և Երևանում oգոստոսի 31-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև:
Գիշերը +20+22, ցերեկը +33+35, երեկոյան +26+28:
Սեպտեմբերի 1-ին և 2-ին կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամի 10-12մ/վրկ: