Երասխ, Պարույր Սևակ գյուղերում մարտական գործողություններ չկան


17:59 , 16 սեպտեմբեր, 2022

Արարատ համայնքից հայտարարություն են տարածել, որում ասված է․  

«Պաշտոնապես հերքում ենք, որ Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից իրականացվում է որևէ մարտակական գործողություն։

Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով»։