Բրազիլիայում բողոքի ցույցերն առանց տրանսպորտի են թողել միլիոնավոր մարդկանց


11:04 , 31 օգոստոս, 2013

Բրազիլիայում բողոքի ցույցերն առանց տրանսպորտի են թողել միլիոնավոր մարդկանցPanorama.am-ը գրում է.

Բրազիլական արհմիությունների կազմակերպած բողոքի ցույցերը առանց հասարակական տրանսպորտի են թողել միլիոնավոր մարդկանց երկրի մի քանի քաղաքներում: Բողոքողներն իշխանություններից պահանջում են փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսդրության մեջ և բարելավել կոմունալ ծառայությունները: Սան-Պաուլուում ակցիաներին մասնակցել են ուսուցիչները և ուսանողները: Արհմիությունները ծրագրում են ցույցեր անցկացնել երկրի 27 նահանգներից 23-ում: