10:40 , 31 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում Լեսթերի համալսարանի գիտնականները հայտնաբերել են սառը շոկոլադե աղանդերի ամենահին բաղադրատոմսը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը:
Այն հայտնաբերվել է դուքս Սենդվիչի գրառումներում, որոնք վերաբերում են 1668-ին՝ գրեթե հարյուր տարի առաջ այն բանից, երբ նրա թոռը որոշեց պապի պատվին անվանակոչել բուտերբրոդը, և 28 տարի անց այն բանից, երբ Մեծ Բրիտանիայում հայտնվեց առաջին շոկոլադը:
Բաղադրատոմսում ներառված էին շոկոլադ, սառույց, աղ և թթված կաթ:
Բացի այդ, ըստ դուքսի գրառումների՝ բրիտանացիները կարծում էին, որ շոկոլադը առաջացնում է անքնություն և թութք: