ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ․ Հայկ Կոստանյան


22:40 , 15 սեպտեմբեր, 2022

ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել էին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չէր հաջողվել։