Փրկարարները խմբով գնացել են Ներքին Հանդի տարածք՝ դիեր վերադարձնելու․ մի մասը վերադարձել է, մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում․ ԱԻՆ խոսնակ


21:08 , 15 սեպտեմբեր, 2022
Սյունիք մեկնած ԱԻՆ փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը սոցցանցում հայտնել է, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։

«Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք»,- նշել է Կոստանյանը։