Ռուսաստանը երկարաձգել է Սիրիայի հետ ռազմական պայմանագրերի կատարման ժամկետը


09:59 , 31 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը երկարաձգել է Սիրիայի հետ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերի ժամկետը, գրում է  «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտին» մոտ աղբյուրի։

Մասնավորապես, առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին ընթացիկ տարում, սիրիացիներին կհասնեն միայն 2016 և 2017թվականներին։

Թերթի համաձայն՝ կարող են երկարաձգվել նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարման ժամկետները։

Աղբյուրի համաձայն՝ հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են։ Մասնավորապես, МиГ-երի համար Սիրիան վճարել է ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը։

Տասներկու կործանիչ մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը երկրների միջև ստորագրվել էր 2007-ին։ Սկզբում կատարման ժամկետները երկարաձգվել էին տեխնիկական պատճառներով, այնուհետ՝ 2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ