Հոնկոնգում երկու ինքնաթիռներ կոշտ վայրէջք են կատարել


09:13 , 31 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Թաիլանդից թռիչք մեկնարկած երկու ինքնաթիռները հայտնվել են ուժեղ տատանման գոտում և կոշտ վայրէջք կատարել Հոնկոնգի օդանավակայանում: South China Morning Post-ի փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:

Պարբերականի տվյալներով՝ Բանգկոգից թռչող Thai Airways ավիաընկերության օդանավում տուժել է 43 մարդ, այդ թվում՝ ուղեկցորդուհին: Եվս 6 մարդ տուժել է Փհուկետ կղզուց Հոնկոնգ ուղևորվող Hong Kong Airlines-ի ինքնաթիռում: Նրանց բոլորին տեղափոխել են Հոնկոնգի տարբեր հիվանդանոցներ: 

Ուղևորների խոսքով՝ ինքնաթիռները վայրէջքի ժամանակ ուժեղ հարվածել են գետնին, ինչի հետևանքով իրենք վեր են թռչել ու հարվածել առաստաղին: