Տիգրան Արզաքանցյանին թույլ չտվեցին ելույթ ունենալ


02:02 , 15 սեպտեմբեր, 2022

Oragir.news-ը գրում է.

Ելույթ ունենալու նախաձեռնությամբ հանդես եկավ «Ուժը հայրենյաց» կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։

Հավաքված քաղաքացիները, սակայն, բոյկոտեցին նրա ելույթը՝ թույլ չտալով անգամ բարձրանալ ելույթների համար նախատեսված հատվածը։ Նրան հրեցին ներքև։

Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Հավաքված քաղաքացիները վրդովված են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությամբ, որ պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կարող է ապահովել Հայաստանի խաղաղությունը։