ԱԱԾ սպաների միությո՛ւն, ամեն մեկդ քանի՞ երկրի շպիոն եք, նամուս ունենաք, այսօր փողոց դուրս չեք գա․ Նիկոլ Փաշինյան


18:41 , 14 սեպտեմբեր, 2022

Այսօր մարդիկ կան, ում ես հանձնարարել եմ, որ շատ խիստ գտնվեն, հետո պաշտոնից զրկվել են ու ընդդիմության հարթակներում դոշ են ծեծում։ Այս մասին կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ սպաների միություն կա, արա՛, դուք նամուս ունենաք, այսօր փողոց դուրս կգա՞ք, երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարության ընթացքում, իսկ դուք հասարակական կազմակերպություն եք հիմնում, ՀՀ-ում ձեր օրոք ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել, ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից, ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև դեռ պետք է հասկանանք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք»,- ասաց Փաշինյանը։