08:20 , 31 օգոստոս, 2013
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Մենք տեղեկություններ ունեինք այն մասին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը օրեր առաջ որդու աջակցությամբ բուժում է ստացել արտասահմանում։ Երեկ Աժ նախագահը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը։
Հարցին, թե բուժման համար արտասահմանյան որևէ երկիր ընտրելը ինչով Է պայմանավորված, արդյո՞ք ՀՀ առողջապահական համակարգի հանդեպ անվստահությամբ, Հովիկ Աբրահամյանը պատասխանել Է. «Հայաստանում լավ մասնագետներ կան, բայց տեխնիկան, ապարատուրան այն չէ»։ Աժ նախագահի հայրը, մեր տեղեկություններով, սրտի և երիկամների խնդիր է ունեցել։