Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին․ Արման Թաթոյան


00:21 , 14 սեպտեմբեր, 2022

Այսօր ողջ օրվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներով թիրախավորել են նաև Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող (գյուղերը) ուղղությունները:
Դեռ մի քանի ամիս առաջ մեր փաստահավաք աշխատանքներով ցույց էինք տվել ադրբեջանական անօրինական, այդ թվում` նոր տեղակայումներն այդ տարածքներում, որոնք չունեն որևէ իրավական հիմք ու հանցավոր են և բարձրացրել էինք նրանց այդ տարածքներից անհապաղ հեռացնելու հարց:
Ավելին, Ներքին Հանդ ադրբեջանական սկզբնական անօրինական ներխուժման ու տեղակայումների մասին հայտարարել էի դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին: