Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ. ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը


11:08 , 13 սեպտեմբեր, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: