Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է․ Տեղեկատվական շտաբ


02:02 , 13 սեպտեմբեր, 2022

Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով` տեղեկացնում ենք, որ ժամը 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ Հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։

Հանրապետության բնակչությանը կոչ ենք անում պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։