Թշնամին Գորիսում անօդաչուներով շինություն է պայթեցրել. Yerevan.Today


01:18 , 13 սեպտեմբեր, 2022

Yerevan.Today-ը գրում է.

Թշնամին րոպեներ առաջ անօդաչուներով Գորիսում շինություն է պայթեցրել։ Առայժմ հայտնի չէ՝ քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական օբյեկտ է թիրախավորվել։

Yerevan.Today-ին այս պահին թարմ տեղեկություններ են հայտնում Գորիսի բնակիչները: 

Ըստ նրանց, թշնամին ինտենսիվ  կրակահերթ է սկսել Գորիսի ու Ջերմուկի ուղղությամբ ։

Լարված վիճակ է Սյունիքում, բնակիչները խուճապի մեջ են։

Նշենք, որ Օրագիր․news-ը տեղեկություն էր հրապարակել, որ այս պահին ՊՆ ում նիստ է։

Կառավարությունից որևէ շարժ չկա, տեղական իշխանություններն են փորձում հասկանալ ինչ է կատարվում։ Կանանց, երեխաներին տեղափոխում են նկուղներ։

ՊՆ ինտեռնետային հարթակներում որևէ լուր չկա, իսկ հեռախոսազանգերի չեն պատասխանում։

Փորձում ենք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, որը լինելու դեպքում կհրապարակենք