Ռեալը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը 5 ֆուտբոլիստի հետ


19:49 , 12 սեպտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նախատեսում է բանակցություններ վարել թիմի միանգամից հինգ խաղացողների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, այս մասին հայտնի է դարձել լրագրող Նիկոլո Սկիրային։

Ըստ ինսայդերի՝ «արքայական» ակումբը կերկարաձգի պայմանագրերը պաշտպաններ Նաչոյի և Էդեր Միլիտաոյի, ինչպես նաև հարձակվողներ Կարիմ Բենզեմայի, Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի հետ։

2022/2023 մրցաշրջանում Կարլո Անչելոտիի թիմը մեկնարկեց Իսպանիայի առաջնությունում հինգ անընդմեջ հաղթանակով։ Վերջին խաղում Մադրիդի «Ռեալը» 4-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»:

Հաջորդ հանդիպումը «սերուցքայինները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայում՝ «ՌԲ Լայպցիգի» դեմ։