Դքսուհի Քեթրինը որդու ծնվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը


23:17 , 30 օգոստոս, 2013

1in.am-ը գրոմ է.

Այսօր՝ սահմանված ժամկետից գրեթե երկու շաբաթ առաջ, դքսուհի Քեթրինը հայտնվել է եռօրյա մարաթոնի մասնակիցների և կազմակերպիչների հետ հանդիպմանը՝ ուղեկցելով արքայազն Ուիլյամին: 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեխայի ծնունդից հետո Քեթրինը պաշտոնապես սեպտեմբերի 12-ին կներկայանա հանրությանը: 

Քեմբրիջի դքսուհու հագին սպիտակ վերնաշապիկ, սև ջինս և կանաչ պիջակ է եղել: Եվ, իհարկե, բոլորին հետաքրքրում է, թե ինչպես է նրան հաջողվել այդքան արագ վերականգնել իր արտաքին տեսքը: Քեթրինի մարմինը, թվում է, ավելի կանացի է դարձել։ Ինչպես պատմում են ընկերներն ու մտերիմները, նա վերադարձել է իր սիրելի յոգայի պարապմունքներին: