Փիղը հարձակվել է զբոսաշրջիկների տեղափոխող մեքենայի վրա (տեսանյութ)


23:06 , 30 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

ՀԱՀ «Կրյուգեր» ազգային պարկում, երբ զբոսաշրջիկները կանգ էին առել՝ լուսանկարելու փղերին, նրանցից մեկը հարձակվել է ավտոմեքենայի վրա, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Սաֆարիի գիդը՝ Ջոան Լոմբարդը, նշել է, որ իր 23 տարվա կարիերայի ընթացքում նման միջադեպի չի հանդիպել: