Հայտնի է Եղիսաբեթ II-ի հուղարկավորության օրը


23:17 , 10 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, այդ օրը կլինի ոչ աշխատանքային օր, հայտնում է Բուքինգհեմյան պալատը։

Նշվում է, որ մինչ Եղիսաբեթ II -ի աճյունը հուղարկավորելը, դագաղը չորս օր կտեղադրվի բրիտանական խորհրդարանի շենքի նախասրահում, որպեսզի հպատակները կարողանան հրաժեշտ տալ նրան։

Թագուհուն կհուղարկավորեն Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում։ Ներկայումս թագուհու մարմնով դագաղը գտնվում է շոտլանդական Բալմորալ ամրոցում։ Կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, նա կտեղափոխվի Էդինբուրգ՝ Հոլիրուդ պալատ, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 12-ը։ Սեպտեմբերի 13-ին Եղիսաբեթ II-ի դիակով դագաղը կտեղափոխվի Լոնդոն։