Վուչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն Սերբիայից պահանջում է ընտրություն կատարել Ռուսաստանի և Արեւմուտքի միջև


16:29 , 10 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Եվրամիության առաջատար երկրները ԱՄՆ-ի աջակցությամբ Սերբիայից պահանջել են ընտրություն կատարել Ռուսաստանի և Արևմուտքի միջևԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ըվկայակոչելով ՏԱՍՍ-ըայս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Վուչիչի խոսքով՝  ԱՄՆ-ի և Թուրքիայի աջակցությամբ արեւմտյան մեծ ուժերը «դժվար զրույցի» ժամանակ հայտարարել են, որ այժմ Եվրոպայում ընթացող հակամարտության ֆոնին բոլոր երկրները պետք է կողմնորոշվեն, թե ում կողմից են մնալու: