ԵՄ խորհուրդը դադարեցրել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմը


14:29 , 10 սեպտեմբեր, 2022

168.am-ը գրում է․

ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը։

Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 12-ին։ Նրանք ռուսաստանցիների համար Շենգեն ստանալու գործընթացը կդարձնեն ավելի երկար, բարդ և թանկ։

Այսպես, գումարը մուտքի արտոնագրային վճարի կբարձրանա 35 եվրոյից 80 եվրո։ Պնդելով սահմանափակումների սահմանումը, Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ առաջնահերթությունը պետք է դառնա հումանիտար պատճառներով վիզաների տրամադրումը, և միայն վերջին հերթին՝ տուրիստական նպատակներով։