Ողբերգական դեպք՝ Երևանում. սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջնակը մահացել է


13:29 , 10 սեպտեմբեր, 2022

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից նյութեր են փոխանցվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի բնակիչ Նունե Հ-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Ուիգ Մոր» ՓԲԸ բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջկա վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ապրիլի 29-ին երեխան մահացել է։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: