Այդ հարցն ուղղեք Սիմեոնեին․ Չավի


11:59 , 10 սեպտեմբեր, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հրաժարվել է պատասխանել հարձակվող Անտուան Գրիզմանի ապագայի վերաբերյալ հարցերին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը երկրորդ տարին է՝ վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյում», սակայն մադրիդյան ակումբում ամեն ինչ անում են, որպեսզի նրա տրանսֆերի գնման տարբերակը պարտադիր չդառնա։

«Գրիզմանի ապագա՞ն.․․ Սա այն հարցն է, որը դուք պետք է ուղղեք Սիմեոնեին: Վերջերս նա ասաց, որ ինքը «Ատլետիկոյի» ներկայացուցիչն է։ Մենք երբեք չենք քննարկել իրավիճակը Գրիզմանի հետ։ Ես շատ բան չեմ կարող անել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:

Հիշեցնենք, որ Գրիզմանը վերջերս օգնեց Մադրիդի «Ատլետիկոյին» հաղթանակ կորզել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Պորտուի» դեմ խաղում։