Դումանյան Վահրամի կարմիր լապտերների փողոցը
10:28 , 10 սեպտեմբեր, 2022
Լրագրողների հետ զրույցում խոսելով ակադեմիական քաղաք ստեղծելու կառավարության գաղափարի, ինչպես նաև երևանյան բուհերի շենքերի հետագա ճակատագրի մասին՝ Դումանյան Վահրամը նախ՝ միանգամայն հավանական է համարել, որ Աշտարակ տեղափոխվելուց հետո այդ շենքերը կարող են վերածվել գլխավորապես հյուրանոցների, ապա՝ փնովել է, մասնավորապես, Երևանի պետական համալսարանը՝ վստահեցնելով, որ շենքային պայմաններն ուղղակի անտանելի են, ոչ մի ստանդարտի բուհը չի համապատասխանում, ու հարկավոր է, որ այն ընդլայնվի: «Դուք, չգիտեմ, ԵՊՀ-ի շենք քանի անգամ եք մտել, դուք գուցե կողքից նայելով՝ սելֆի եք արել, ես իմ կյանքի մեծ հատվածը անցկացրել եմ ԵՊՀ-ի շենքում։ ԵՊՀ-ն վաղուց չի համապատասխանում որևէ ստանդարտի…»,-մասնավորապես՝ ասել է Դումանան Վարամը, որ իր խոսքի մեկ այլ հատվածում համոզմունք էր հայտնել, թե իբր Մանկավարժականը, Թատերական ինստիտուտը, Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը ևս իրենց միջավայրով, տարածքով, ենթակառուցվածքներով չեն համապատասխանում որևիցե եվրոպական բուհի ստանդարտի:
Այլևս հայաստանյան բուհերի շենքերի ճակատագրի հարցում չեն կարող լինել երկմտանքներ կամ կամուկացեր. ՔՊ-ականները Հայաստանի համար նախապատտրաստել են քարվանսարայացման ճակատագիրը՝ դարձնելով այն ընդամենը սպասրակման 29000 քկմ-անոց գոտի: Ի դեպ՝ պատահական չէ թերևս, որ տարբեր կալիբրի ՔՊ-ական չինովնիկներ տարբեր առիթներով բարձրացնում են Երևանում հյուրանոցների ու հյուրատների պակասի հարցը՝ այն համարելով տուրիզմի զարգացման հիմնական խոչընդոտը:
Հիմա հարց է առաջանում՝ այդ ո՞ր օրվանից որոշվեց, որ դիցուք ԵՊՀ-ն, դրա շենքային պայմանները ոչ մի կերպ չեն համապատասխանում ստանդարտներին: Մակերե՞սն է փոքր, թե՞ բավարար քանակի նստարաններ կամ գրատախտակներ չկան ուղղակի: Գուցե ուսանողությունն է այնքան շատացել, որ է՛լ «ասեղ գցելու տեղ չի մնացել»: Եթե Հայաստանում ուսանողության թիվը պակասում է, ապա ինչպե՞ս կարող է շենքի մակերեսը քչություն անել, կամ եթե խնդիրը հագեցվածությունն է, ապա շենքի մակերեսն ի՞նչ կապ ունի այստեղ:
Ոչ մի պատճառաբանված փաստարկ չեն կարողանում իշխանությունները մոգոնել, թե ինչու պետք է հենց Աշտարակը դառնա Հայաստանի գիտության ու կրթության սիրտը: Աշտարակը՝ կրթության ու գտության դարբնոց, Երևանը՝ կարմիր լապտերների փողո՞ց, սա՞ է Դումանյան Վահրամի ու նրա շեֆի մեծ ծրագիրը՝ թելադրված ասենք Գռզոյի կողմից: Է՛, եթե այդպես է, թող նախարարությունների շենքերից դուրդ գան, ողջ սթաֆոֆ անցնեն տնից հեռավար աշխատանքի կամ ասենք Եղվարդում կամ Մասիսում թող շենքերի մի կույտ կառուցեն ու բոլոր ՔՊ-ականներով տեղավորվեն այնտեղ: Ուզում են, չէ՞, մարզերը զարգացնել, թե՞ այդպես կայֆ չի. Նիկոլն ու մյուսնեը չեն կարող իրենք իրենց զրկել Երևանի փողոցներով թանկանոց մեքենաներով զվռնելու հաճույքից:
Բացառված չէ, որ Աշտարակի թեման Նիկոլը որպես տեղեկատվական փուչիկ է գցել մեյդան՝ հանրության ուշադրությունը կարևոր, ճակատագրական բաներից շեղելու, զբաղեցնելու համար: Նման բաներ սիրում է անել Նիկոլը՝ Հայաստանի կործանման ամեն մի նոր փուլից առաջ: