Հնդկաստանում կինը դիմել է հիվանդանոց և պարզել, որ ամուսինը 4 տարի առաջ գաղտնի վաճառել է իր երիկամը


23:27 , 9 սեպտեմբեր, 2022

Lurer.com-ը գրում է.

Հնդկաստանի մի բնակչուհի հիվանդանոց է ընդունվել որովայնի ուժեղ ցավերով և բժիշկներից իմացել, թե ինչն է անհարմարության պատճառ դարձել, գրում է World of Buzz-ը։ Պարզվել է, որ չորս տարի առաջ կնոջ ամուսինը գաղտնի վաճառել է նրա երիկամը։

31-ամյա Ռանջիտա Կունդուին զննելուց հետո բժիշկները տեսել են, որ նրա մոտ մի երիկամը չկա։ Բժիշկները զարմացած էին հիվանդի արձագանքից. նա առաջին անգամ էր լսում այդ մասին: Պարզվել է, որ կնոջ երիկամը 4 տարի առաջ գաղտնի վաճառել է ամուսինը։

2018 թվականին Ռանջիտան երիկամների քարերը հեռացնելու համար գնացել էր ամուսնու առաջարկած հիվանդանոց։ Գործընթացը տեղի էր ունեցել ընդհանուր անզգայացման պայմաններում, և դրա ընթացքում ամուսին Կունդուն համաձայնել էր վաճառել իր կնոջ երիկամը նույն կլինիկայում գտնվող մեկ այլ հիվանդի։

Երբ կինն արթնացել էր անզգայացումից հետո, ոչ ոք նրան չէր ասել կատարվածի մասին։ Ստացած գումարը տղամարդը կիսել էր քրոջ հետ, իսկ ութ ամիս առաջ բաժանվել Կունդուից։

Ռանջիտան հայտարարություն է գրել ոստիկանություն, սպաները սկսել են հետաքննություն։