Պետդեպը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը


10:12 , 9 սեպտեմբեր, 2022
ԱՄՆ Պետդեպատամենտը ողջունել է Ադրբեջանում պահվող հինգ հայ ռազմագերու ազատ արձակումն ու փոխանցումը հայկական կողմին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը։

«Մենք ողջունում ենք տեղեկությունն այն մասին, որ հայ զինվորականները վերադարձել են տուն։ Դա հանդիսանում է դրական իրադարձություն հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար։ Հույս ունենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահության ամրապնդման եւ առկա տարակարծությունների կարգավորման համար»,- ասված է Պրայսի գրառման մեջ։