Մարդիկ կյանք չեն տվել, որ երգ երգեք և սոց ցանցերում փառաբանեք, մարդիկ կյանք են տվել, որ պետություն ունենանք


23:53 , 8 սեպտեմբեր, 2022

Հերոս հասկացողն ու զոհողություն հարգողը պետության գին է պարտավոր հասկանալ ու դրա կայացման համար ջանք թափել: Մնացածը, ներառյալ լիքը ճարտարախոսությունները, ձևականությունների ու դերասանական ժանրից են:
Մարդիկ կյանք չեն տվել, որ երգ երգեք և սոց ցանցերում փառաբանեք, իսկ զուգահեռ իրականության մեջ նրանց զոհողությունը ուրացողներին ձեր երկրի ղեկավար ճանաչեք:
Մարդիկ կյանք են տվել, որ պետություն ունենանք. Ականջներիդ սա օղ արեք։