Եգիպտոսում գրանցվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը


22:33 , 8 սեպտեմբեր, 2022

Armenpress.am-ը գրում է.

Եգիպտոսն արձանագրել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես հայտնում է The Associated Press-ը, այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

Վիրուսը հայտնաբերվել է 42 տարեկան տղամարդու մոտ, որը հաճախ է ճանապարհորդում Եվրոպա: Տղամարդու վիճակը կայուն է, նրան մեկուսացրել են հատուկ հիվանդանոցում:

Սակայն չի նշվում, թե դեպքը կոնկրետ որտեղ է հայտնաբերվել, չեն հաղորդվում նաև այլ մանրամասներ: