Եղոյան Արմանի խայտառակ «կռուտիտը»
13:50 , 8 սեպտեմբեր, 2022
Նիկոլի թիմակիցները շարունակում են անդրադառնալ Եվոպայում նրա ու Ալիևի սիրախաղին (այդ սիրախաղում որձն Ալիևն է)՝ Բրյուսելում կատարվածը մեկնաբանելով սեփական փիլիսոփայության տեսանկյունից:
Օրերս «Ազատության» հետ զրույցում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ կարգված Եղոյան Արմանն է անդրադարձել, մասնավոապես, այն հարցին, թե ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել Միշելի հայտարարությունում Արցախի մասին որևիցե հիշատակում չլինելու հանգամանքը: Ըստ ՔՊ-ականի՝ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ:
Եղոյան Արմանը, իհարկե, ցանկացել է, մի կողմից, փրկել շեֆի խայտառակված երեսը, մյուս կողմից՝ կոծկել իբր արցախյան հակամարտության կարգավորմանը միտված բանակցությունների իրական բովանդակությունը՝ ջանալով ժամանակից շուտ չբացահայտել այն փաստը, որ Նիկոլը լիովին ու բացարձակ կերպով «ձեռքերը լվացել է» Արցախից՝ դարձնելով այն Իլհամի ներքին գործը:
Այնինչ արդյունքում ստացվել է մի մեծ խայտառակություն, որ ի ցույց է դնում Եղոյան Արմանի անգրագիտությունը. եթե հիմնական քննարկման թեման եղել է արցախյան հարցը, ինչպե՞ս կարող է հայտարաության տեքսոում բառ անգամ չլինել դրա մասին: Նշանակում է՝ կա՛մ թմենան վաղուց փակել են, և բնավ արցախյան հարցը չէ, որ հիմնական քննարկման առարկան է եղել, կա՛մ այնպիսի մութ պրոցեսներ են ընթանում՝ հայակործան ու դավադիր, որ Միշելն ասենք նույն Նիկոլի խնդրանքով ու Իլհամի համաձայնութմաբ շրջանցել է թեման, որ երկրի ներսում ՔՊ-ի մաման չլացացնեն: Այսինքն՝ բոլոր դեպքերում Եղոյան Արմանը վառել է Նիկոլին՝ չկարողանալով հոդաբաշխ ու տրամաբանված բացատրություն տալ մի պարզ հարցի՝ ինչո՞ւ:
Տարօրինա՞կ է, բնավ ոչ՝ նկատի ունենալով հայաստանյան իշխանության որակը: