17:29 , 7 սեպտեմբեր, 2022«Ռուսասեր» Նիկոլը
Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին Նիկոլի ելույթից, խոսքերից, շեշտադրումներից առավելապես ծորում էր ռուսահաճություն՝ հակառակ այն բանի, որ Նիկոլի իմացությամբ Հայաստանում օրեցօր է՛լ ավելի ագրեսիվ է դառնում հակառուսական հռետորաբանությունը, որի առաջամարտիկներն այնպիսի գործիչներ են, որոնց դժվար է կասկածել Նիկոլի հետ «քիրվա» չլինելում:
Բայց հարց է առաջանում, թե Նիկոլի այսօրինակ «դիվանագիտական էթիկան» որքանո՞վ է գնահատալի Ռուսաստանում, կամ արդյոք նմանօրինակ հետույքակերությունը որևիցե կերպ նպաստո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների ջերմացմանը, փոխվստահության մակարդակի աճին: Իրականում ոչ մի օգուտ էլ չկա այդ ամենից, ավելին՝ պրակտիկան ցույց է տալիս, որ որքան շատ է Նիկոլը «հետնամուտքից» մտնում, այնքան ավելի է մեծանում երկկողմ հարաբերություններում առկա ճգնաժամը: Ինչո՞ւ:
Պատճառը թերևս այն է, որ ռուսները շատ լավ գիտեն Նիկոլի էության ինչ լինելը, գիտեն, որ Նիկոլի հետույքմտնոցին կեղծիք է, անտաղանդ բեմադրություն՝ գուցե թելադրված Արևմուտքից՝ կոծկելու լատենտ պրոցեսներն ու նպատակները: Այնինչ Նիկոլը պետք է ոչ թե թուլատի նման քծներ, այլ դրսևորեր պետական այրին բնորոշ կեցվածք ու բնավորություն, ինչը կստիպեր և՛ հարգվել, և՛ ընկալելի լինել:
Պետք է հասկանալ, որ Նիկոլն ուղղակի լուծում է իշխանության մնալու հարցը, իսկ հիմա այն փուլն է, երբ ՌԴ-ին բորբոքելը կարող է վտանգավոր լինել: Ա՛յ երբ բավարար չափով կթուլանա ՌԴ ազդեցությունը Հայաստանում, իսկ նման ծրագրեր մշակվում են, Նիկոլն է՛լ ստիպված չի լինի կեղծավորությամբ զբաղվել բոլորի աչքի առաջ՝ հենց բեմի կենտրոնում:
Որպեսզի այս աբսուրդային իրավիճակից Նիկոլն ու Հայաստանը դուրս գան, նախ պետք է Նիկոլը դադարի սպասարկել թշնամու շահերն ու չզոհաբերի Հայաստանը՝ հանուն տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման. դա ոչ միայն անբնակ է նայվում, այլև՝ շատ ծիծաղելի: