ՔՊ-ում սկսել են խոստովանել


14:28 , 7 սեպտեմբեր, 2022
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ աշխատող Թունյան Բաբոն խոստովանել է,թե որն է իր թիմի հատկապես առանձին անդամների կողմից պարբերաբար գովազդվող ու գովաբանվող տնտեսական աշխուժության պատճառը: Ըստ Բաբոյի՝ տնտեսական աճի մեջ մեծ դեր ունեցող առևտրի և ծառայությունների ոլորտի աճը մեծապես պայմանավորված է Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ, սակայն այդ նույն չափով ազդեցություն տնտեսության վրա մշտապես չի զգացվելու, հետևաբար՝ երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր պետք է ստեղծվեն: Իսկ որպեսզի իսկապես տնտեսական աճը կրի շարունակական բնույթ, ըստ Բաբոյի, հարկավոր է ենթակառուցվածքային ներդրումներին զարկա տալ:

Այս ՔՊ-ականը միանգամայն իրավացի է. այն օրը, երբ ռուսները դուրս գան Հայաստանից՝ իրենց կահ-կարասիով, նույն պահին «կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»՝ «տաշտակ»,որ կոտրել է հենց Նիկոլը:

Հիմա Բաբոն յուր թիմակիցներին ահազանգ է հղում՝ փողերը զուր տեղը սրան-նրան բաժանելու, ասենք «պադավատները» թարմացնելու կամ փողը անիմաստ բարձի տակ դնելու, իսկ ասենք կապիտալ ծախսերը թերակատարելու փոխարեն գործով զբաղվել:

Բաբոյի այս կոչը, եթե այն անկեղծ է, վկայում է, որ, փաստորեն, Բաբոն այնքան միամիտ է, որ հավատում է, որ ՔՊ-ն իշխանություն է վերցրել՝ երկիրը «ցեխից հանելու», այլ ոչ թե այն էժանով խուրդելու:

Իսկ իրականությունն այն է, որ գործակալական բնույթ ունեցող իշխանություններին զարգացած, ոտքի կանգնած տնտեսություն հարկավոր չէ, քանզի այդպիսին հարկավոր չէ Թուրքիային, որը Անդրկովկասում գերիշխելու լրջագույն հավակնություններ ու լավ մշակված պլաններ ունի: Քանի որ Անկարան Հայաստանը ոչ մի կերպ չի դիտարկում որպես լիարժեք սուբյեկտ՝ ծրագրելով առնվազը տնտեսապես (հետո նաև զինական առումով) կլանել այս 29000 քկմ-ը, ապա բնական է, որ թուրքական գործակալական ցանցը չի կարող վարել այնպիսի քաղաքականություն, որը կդժվարացնի կուրատորների գործը: Նիկոլին մի բանի համար են վարչապետ դարձրել՝ քանդելու, ուստի շատ միամիտ մեկը պետք է լինել՝ գոնե հուսալու, որ այս իշխանությունները այնպիսի մի բան կանեն, որը ռեալ օգուտ կբերի երկրին ու հասարակությանը՝ չհաշված, իհարկե, 3000 դրամով թոշակների բարձրացումը…