Հայկ Մարությանի երկուսը ութ դարձավ. «Իրավունք»


12:13 , 7 սեպտեմբեր, 2022

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ոմանք քննադատում են, հիշեցնում, թե ով էր հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանող «առաջամարտիկը» մյուսները՝ ողջունում, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է հանրությանը ներկայանալ «Քաղաքապետը» մոնո-ներկայացմամբ, պարզվում է՝ արդեն իսկ սպառվել են ներկայացման տոմսերը:

«Իրավունքի» տեղեկություններով՝ ներկայացման նախապես անանոսավորված երկու ներկայացումներին ավելացվել է եւս 8 սեանս: Ընդ որում՝ ոչ միայն սեպտեմբեր, այլեւ հոկտեմբեր ամիսների բոլոր տոմսերն արդեն իսկ սպառված են:

Ի դեպ, հատկանշական է այն, որ ժամանակին փողոցում անվճար փլավ բաժանող Հայկ Մարությանն այժմ իր ներկայացման տոմսերը վաճառել է 4-20 հազար դրամով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում