Սեպտեմբերին «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի մինչև ժամը 19:00-ը


18:56 , 30 օգոստոս, 2013

Սեպտեմբերին «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի մինչև ժամը 19:00-ըPanorama.am-ը գրում է.

Սեպտեմբերի 1-ից 30-ը «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 19:00-ը:  Հունիսի 1-ից «ՏաԹևեր»-ը աշխատում էր ամառային ռեժիմով` ժամը 10:00-ից 20:00-ն: Այդ որոշումը կայացվել էր զբոսաշրջիկների աճող հոսքը բավարարելու համար:

«Տաթևեր» նախագծի տարածած հաղորդագրության համաձայն, «ՏաԹևեր»-ն աշխատում է շաբաթը 6 օր, բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ ճոպանուղում պրոֆիլակտիկ աշխատանքներ են իրականացվում:

Տոնական երկուշաբթի և Հայ առաքելական եկեղեցու տոներին հետևող և ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում է հաստատված կարգով:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ