Մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի, սուրճի գներն աճել են


18:44 , 30 օգոստոս, 2013

Մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի, սուրճի գներն աճել են Panorama.am-ը գրում է.

Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.2% գնաճ: Վերջինս պայմանավորվել է թռչնամսի` 0.3%, հավի բդի` 0.3%, խոզի մսի` 0.9%, բարձր տեսակի ապխտած երշիկի` 1.0%, բաստուրմայի` 2.1% գնաճով: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2013թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչխարի մսի գինը նվազել է 1.6%-ով, իսկ տավարի մսի գինը նախորդ ամսվա համեմատ մնացել է
անփոփոխ:

Ձկնամթերքի ապրանքախմբում 2013թ. օգոստոսին 2012թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ`0.4% գնաճ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ