18:32 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Կարմիր գորգի մի հատվածը, որի վրա քայլել են MTV Video Music Awards արարողության մասնակիցները, դրել են աճուրդի eBay առցանց-աճուրդում: Այդ մասին հաղորդում է NY Daily News-ը:
Գորգի մի հատվածը աճուրդի է դրել նյույորքյան Բրուքլինի խանութը, որի աշխատակիցները կարողացել են այն գտնել միջոցառման ավարտից հետո: Գորգի սկզբնական արժեքը կազմում է 500 դոլար:
Աճուրդը կավարտվի սեպտեմբերի 2-ին: Հայտարարության ստեղծման պահին ոչ ոք գին չէր առաջարկել: Դրա հետ մեկտեղ, խանութի աշխատակիցները նշել են, որ տեղի հեռուստատեսությունը գորգի վերաբերյալ տեսանյութ է նախապատրաստել, որը պետք է ուշադրություն գրավի: