Ասիայի` բոլոր ժամանակների հզորագույն 10 առաջնորդները


19:10 , 30 օգոստոս, 2013

Պատմության ամենամեծ ու բազմամարդ քաղաքակրթությունները գոյություն են ունեցել Ասիայում: Եվ այսպիսի հսկայական թագավորություններ ու կայսրություններ կառավարելու համար պետք է տաղանդավոր ու մեծ առաջնորդ լինել: Այս հոդվածում ներկայացնում ենք 10 ասիական ծագում ունեցող մեծ առաջնորդների, որոնք պատմության մեջ միայն թշնամիների արյունը թափելու համար չէ, որ հիշատակվում են:

10. Ջալլալուդդին Մոհամմադ Աքբար Մեծ (15 հոկտեմբերի 1542 - 27 հոկտեմբերի 1605)


2011թ.ին «The Times» պարբերականը Աքբար Մեծին ներառել է «Բոլոր ժամանակների թոփ 25 քաղաքական խորհրդանիշերի» ցանկում: Ինչո՞ւ, որովհետև նա Մեծ Մողոլի կայսրության կառավարիչն էր: Հնդիսլամական մի կայսրություն, որն ընդգրկել է Հնդկաստանի, Պակիստանի և հարավային Աֆղանստանի տարածքները: Բացի ռազմական հաջողությոյւններից նա նաև մեծ ներդրում է ունեցել հնդկական արվեստի և ճարտարապետության մեջ: Նրա կրոնական հանդուրժողականությունն ու գիտական հետաքրքրությունը տարբեր կրոնական հավատների հանդեպ նրա երկար կառավարման գրավականներից էին: Նա համարվում է ոչ միայն Ասիայի, այլև աշխարհի պատմության մեծագույն առաջնորդներից մեկը:

9. ՉԺու Դի (2 մայիսի 1360- 12 օգոստոսի 1424)


ՉԺու Դին կառավարել է Չինաստանը 1402թ.-ի հուլիսի 17-ից մինչև 1424թ.-ի օգոստոսի 12-ը: Նրա հաջողություններն ու ձեռքբերումները իսկապես տպավորիչ են: 1403թ.-ին նա պատվիրում է Յոնգի հանրագիտարանը: Երբ 1405թ.-ին Լենկթեմուրը մահանում է մինչև Չինաստանի վրա նրա պլանավորած հարձաակումներն իրականցնելը, Դինը 1406թ.-ին սկսում է կառուցել հայտնի Արգելված քաղաքը, որն այժմ համաշխարհային ժառանգություն է համարվում:
Հայտնի է նաև, որ նա հովանավորել է Զենգ Հեի հետազոտական ծովային արշավանքները 1405-1433թթ.: Հնդկական օվկիանոսով կատարված այս նավարկություններն օգնեցին Չինաստանին ճանաչել Ասիան ու Աֆրիկան: Դրանք մեկնարկել էին շատ ավելի վաղ, քան եվրոպական հետազոտական արշավանքները, որոնք ի վերջո հանգեցրին Եվրոպայի մեծ մասի գաղութացմանը: Այնուամենայնիվ, Զենգ Հեի ձեռքբերումները ստիպում են շատ գիտնականների հարցնել, թե ինչ կարող էր լինել, եթե Չժու Դին հավելյալ ծովագնացություններ կազմակերպեր: Միգուցե այսօր աշխարհագրությունն ու էթնոգրաֆիան բոլորովին այլ լինեին աշխարհում:

8. Մեյջի կայսր (3 նոյեմբերի 1852  -30 հուլիսի 1912)


Մեյջին Մեյջի ժամանակաշրջանի ամենահայտնի կայսրն է, երբ տեղի է ունենում Մեյջի հեղափոխությունն, ու վերանում է Տոկուգավա շյոգունների իշխանությունը, որը կազմավորվել էր գրեթե 3 դար դրանից առաջ` 1600թ.-ին: Այս հեղափոխության ժամանակ Մեյջին վերականգնում է կայսերական իշխանությունը Ճապոնիայում և արդիականացնում երկիրը, որը հրաշալի երևում է «Վերջին սամուրայը» ֆիլմում: Երկրի մոդեռնիզացումը նաև մեծապես նպաստեց հաղթանակին չին-ճապոնական պատերազմում, այնուհետև 10 տարի հետո Ռուսաստանին` ռուս-ճապոնական պատերազմում (1894-1895թթ.): Երկու պատերազմներն էլ տեղի են ունեցել Մեյջի երկար կառավարման ընթացքում: Որպես էդպիսին Մեյջը Ճապոնիան դարձրեց այն քիչ ոչ եվրոպական տերություններից մեկը (մյուսը ԱՄՆ-ն է), որը եվրոպական կայսերական երկրների հետ մրցակից էր որպես աշխարհի հիմնական ուժեղագույն տերություն:

7. Շահ Ջահան (5 հունվարի 1592թ.-22 հունվարի 1666թ.)


Շահ Ջահանի անունը պարսկերենից թարգմանաբար նշանակում է «Աշխարհի տիրակալ»: Չնայած իր այս ամպագորգոռ անունին` նրա իշխանությունը սահմանափակվում էր միայն Մեծ Մողոլի կայսրության սահմաններում: Նրա կառավարման երկար տարիները (1628-1658թթ.) կայսրության ծաղկուն ժամանակաշրջանն էին: Ջահանի բազմաթիվ ճարտարապետական ու ռազմական ձեռքբերումներից ամենահայտնին թերևս Թաջ Մահալն է` ժամանակակից աշխարհի հրաշալիքներից մեկը:
Այս գեղեցկագույն հուշարձանը կառուցվել է նրա հիասքանչ կնոջ` Մումտազ Մահալի համար: Մողոլյան քաղաքակրթության այս հրաշքը` Թաջ Մահալը, կառուցելու համար Ջահանը օսմանյան ու պարսկական կայսրությունների ճարտարապետություններից օրինակներ է վերցրել: Երբ Ջահանը մահանում է, նրան նույնպես, ինչպես և իր կնոջը, թաղում են իսլամահնդկական ճարտարապետական այս հրաշալի նմուշի` Թաջ Մահալի մեջ:

6. Լենկթեմուր (9 ապրիլի 1336թ. - 8 փետրվարի 1405թ.)


Լենկթեմուրին այլ կերպ անվանում էին նաև «Լենկ» (կաղ), «Մեծ», «Իսլամի թուր»: Մի կողմից նրա ռազմական արշավները 17 միլիոն մարդու կյանք են խլել, որ կարելի է համեմատել ժամանակակից այնպիսի տիրանների դաժանության հետ, ինչպեսիք են Հիտլերն ու Ստալինը:
Այնուամենայնիվ, այս մարդը, ով իրեն համարում էր Չինգիզ խանի ժառանգը, մեծ հաջողությունների է հասել իր կանքում: Նրա աշխարհակալությունն ընդգրկում էր Միջին Ասիան, Աֆղանստանը, Իրանը, Միջագետքը, Ատրպատականը, Հնդկաստանը, Ոսկե Հորդան: Չինաստանի արշավանքները դադարեցվում են նրա մահվան պատճառով, այլապես նա պլանավորում էր ընդլայնել իր տիրակալությունը:

Շարունակելի...