Սյամոյին կձերբակալե՞ն
13:56 , 5 սեպտեմբեր, 2022
Բաբայան Սյամոն մի եկարաշուչ հայտարարություն է տարածել՝ փորձելով ամեն գնով չքմեղանալ ու սեփական «ձեռքերը լվանալ» Արցախին պատուհասած աղետում իր ունեցած պատասխանատվության մասնաբաժնից: «Ազատ և անկաշկանդ միտք» ունեցող Սյամոն իր՝ Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունները որակել է որպես զրպարտչական՝ հավաստիացնելով, որ բարեխղճորեն կատարել է իր նախկին պաշտոնից բխող գործառույթները, այդ թվում՝ խորհրդատվական բնույթի, սակայն հարցերը, թե այդ խորհրդատվական դիտարկումներից քանիսն են ընդունելի դարձել և/կամ ինչ ճշգրտությամբ են իրականացվել, այլ հասցեատեր ունեն։ Միաժամանակ Սյամոն հավաստիացրել է, որ եթե ԱՀ իշխանոթյունների հետ շփումներ ունենում է, ապա ՀՀ իշխանությունների հետ՝ ոչ: «Կանխակալ մեդիահրապարակումներով» իրեն մեղսագրվող արարքների ապացուցման դեպքում պատասխանատվություն կրելուն պատրաստ Սյամոյի հայտարարության մեջ նաև կարդում ենք.«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապահ մարմինները իմ, որպես ԱՀ բարձրաստիճան պաշտոնյայի, պատերազմական օրերին իբր թե Արցախն ինքնակամ լքելու վերաբերյալ տեղեկությունների հիմքով օրենքով սահմանված գործողություններ չեն նախաձեռնել, դիմում եմ ԱՀ դատախազությանը՝ վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու և համապատասխան քրեաիրավական որակմամբ ճշմարտությունը բացահատելու պահանջով»:
Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Սյամոն իրար է խառնվել՝ տեսնելով Արցախի գեներալների ճակատագիրը. վախենում է, որ Իլհամը կարող է իրեն էլ զակազ տված լինել, իսկ Նիկոլն էլ, չունենալով սեփական ուղեղ ու հոգի, հանկարծ ենթարկվի ազերի վերադասի պահանջին ու իրեն էլ արժանացնի մյուս գեներալբների ճակատագրին:
Սյամոն, որ սովոր է «ջրից չոր դուրս գալ», փաստացի նախահարձակ է լինում, ինչը նշանակում է, որ եթե նրա գլխին էլ Նիկոլի ձեռամբ թափվի Իլհամի զայրույթը, ապա նա չի լռելու, իսկ Սյամոն, ինչպես հայտնի է, շատ լավ տեղյակ է հողերի ընդունման-հանձնման պրոցեսի սկանդալային մանրամասների մասին և ոչ միայն…
Այստեղ հարվածի տակէ ընկնու արդեն Նիկոլը,ուստի կա՛մ պետք է ինչ-որ կերպ կարողանա փակել Սյամոյի բերանը, կա՛մ լսի ուղերձն ու ուղղակի յան տա նրանից՝ Իլհամի առաջ ինչ-որ արդարացում գտնելով: