ՆԱՏՕ-ին անդամ 10-ից ավել երկրներ հրաժարվել են մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին


17:41 , 30 օգոստոս, 2013

ՆԱՏՕ-ին անդամ 10-ից ավել երկրներ հրաժարվել են մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններինPanorama.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակից շուրջ մեկ տասնյակից ավելի պետություններ հրաժարվել են մասնակցել Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությանը: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» գործակալությունը, հղում անելով Բրյուսելում իր լավատեղյակ աղբյուրներին: Նշվում է, թե դաշինքի անդամ 12 երկրներ արդեն հրաժարվել են ներգրավվել ռազմական գործողություններում, նույնիսկ եթե դրանք արտոնված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: 

«Այն երկրները, որոնք հստակորեն հրաժարվել են առանց ՄԱԿ-ի ԱԽ սանկցիայի որևէ կերպ մասնակցություն ունենալ Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին, շատ ավելի են: Խոսքը գնում է մոտ 12 երկրների մասին: Քանի որ ՄԱԿ-ի Անվտնագության խորհրդում ռազմական միջամտությունն արտոնող բրիտանական բանաձևի անցկացման հանրավորությունը զրոյական է, ապա այդ երկրների դիրքորոշումն էլ ռազմական միջամտությանը չմասնակցելու վերաբերյալ փաստացի վերջնական է»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ