Զզվելի, զվարճալի և տարօրինակ դեպքեր` արտացոլված ռենտգենային նկարներում (Photo)


17:50 , 30 օգոստոս, 2013

Ռոն Հանտի ռենտգենյան նկարի վրա երևում է, թե ինչպես կես մետրանոց ձողը մտել է նրա աչքի մեջ, ծակել գանգը, բայց միայն թեթևակի վնասել ուղեղը: Հանտը շինարար է և աշխատանքի ժամանակ ընկել էր գործիքներից մեկի վրա:


Ամենամեծ խնդիրն այն էր, որ պետք էր հանել ատրճանակն այնպես, որ այն չկրակեր: Բժիշկների անվտանգության համար հիվանդի մարմնի վրա զրահաբաճկոն էին գցել: Բժիշկները ամենահաճելի զգացողությունները չունեցան, երբ նրանցից մեկը հայտնեց, որ ձգանը լարված է: Ավելի վառ ապրումներ նրանք ունեցան այն ժամանակ, երբ պարզվեց, որ ատրճանակը իրական չէր, այլ խաղալիք-կրակայրիչ:  

 

Այս տպավորիչ ռենտգենային նկարը պատկանում է մի երիտասարդի, ով բախտի բերումով ողջ էր մնացել, երբ հանկարծակի դանակը խրել էր դեմքի մեջ: Բարեբախտաբար, այն գլխի մեջ այնպիսի անկյամբ էր մտել, որ չէր վնասել ուղեղը:  

Անհանգստացած կինը մետաղորոնիչ սարքով հայտնաբերել էր իր ամուսնական մատանին 3 ամսական շնիկ Բարնիի մեջ: Քարեն Վուլին կասկածում էր, որ Բարնին կուլ էր տվել թանկարժեք զարդը և զինվելով մետաղական դետեկտորով` որոշել էր պարզել` իր կասկածները ճիշտ են, թե ոչ:  Շնիկին միանգամից տարան անասնաբուժարան, որտեղ նրան վիրահատեցին:

 


Արիզոնայում ատամնաբուժական կլինիկայի հաճախորդը նկատել էր Հիսուսի պատկերն իր ռենտգենային նկարի վրա: Կլինիկայի աշխատակիցները նույնպես այն տեսել էին: Վախենալու է, չէ՞:

 


Մի օգտագործեք մկրատները դագանակների փոխարեն:

 


Շանը 1000 ֆունտ արժողությամբ վիրահատության էին ենթարկել, որպեսզի նրա ստամոքսից հանեին 18 ամիս առաջ կորած խաղալիք բադիկին:

 


Տարօրինակ սեքս-խաղալիք:

 


Բրազիլացի երկուամյա տղային հիվանդանոց էին բերել մարմնի մեջ 42 ասեղներով: Ասեղները, որոնք հասնում էին մինչև 5 սմ երկարության, խրել էին նրա մարմնի մեջ սև մոգության արարողության ժամանակ:

 


Սա 19 տարեկան Հուանգ Չենգի ռենտգենային նկարն է: Նրա ընկերները զվարճանքի համար նրա հետույքն էին մտցրել հեռուստացույցի վահանակը և այն էլ շատ խորը:

 


Նկարի վրա 17 սմ-անոց վիրահատական մկրատն է, որ բժիշկները մոռացել էին 69-ամյա ավստրալիացի հիվանդի մեջ: Մոտ մեկ տարի նա այս վիճակում է եղել և անընդհատ բողոքել է որովայնի շրջանում եղած ցավերից:

 


Զինված հարձակման զոհ Միր Լին տառապում էր սարսափելի գլխացավերից 4 տարի շարունակ, մինչև բժիշկները չհայտնաբերեցին 4 սմ-անոց դանակի ծայրը նրա գլխի մեջ: Լին հարձակման էր ենթարկվել, երբ տաքսու վարորդ էր աշխատում: Հանցագործների դանակը, փաստորեն, վատ որակի է եղել, ինչի հետևանքով ծայրը կոտրվել է և մնացել ականջի ու գանգի արանքում: Պարոն Լին անգամ չէր էլ պատկերացնում, որ դա կարող էր լինել նրա գլխացավերի պատճառը: