20:41 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում սեպտեմբերի 2-3-ը Երևանում տեղի կունենա Եվրախորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության 2013 թվականի հանդիպումը՝ «Կրոնի ազատությունն արդի աշխարհում՝ մարտահրավերներ և երաշխիքներ» ընդհանուր խորագրով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցելու են Եվրախորհրդի անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, միջազգային և հայաստանյան կրոնական և ոչ կրոնական հասարակական կազմակերպությունների, ԵԽ-ի տարբեր հաստատությունների և քարտուղարության ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես կգա Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: