Ստացվեց այնպես, որ Սերժից դժգոհ էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր նրա հաշվին հարստացել էր եւ այլն, նա մնաց մենակ իր համախոհների հետ. Աշոտյան (Video)


11:31 , 4 սեպտեմբեր, 2022

News.am գրում է․

Քաղաքական բազմաթիվ շրջանակներին պարզ է, որ 2018 թվականը ամբողջությամբ հակարցախյան  շարժում էր: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններին եւ իշխանափոխությանը:

«Ի՞նչ էր կատարվում 2018 թվականին, պարզ էր, որ հասարակության մեջ կար տարիների ընթացքում օբյեկտիվորեն հասունացած տարիների ըհնթացքում չլուծվող կամ դանդաղ լուծվող բազմաթիվ խնդիրների, անարդարության եւ կոռուպցիայի բարձր ընկալումից, այն հղփացած պաշտոնյաներից, ովքեր հանրապետականի քողիտակ միլիոնատերեր էին դարձել, իսկ հիմա առաջին իսկ պատեհ առիթով թռել են Նիկոլի գիրկը, Նիկոլ են սպասարկում: 2018 թվականին բազմաթիվ առնետներ լքեցին մեզ, բացի այդ կար հակաքարոզչական ապարատ, Սաշիկի 50-50 տոկոսները, որը հիշեցնեմ ձեզ այդպես էլ չբացահայտվեցին: Պարզվեց այն, ինչ որ պատմել էին մեր մասին 90 տոկոսով սուտ է, սակայն պրոբլեմներ եղել են, ինչ ներկայացրել եւ ներողություն է խնդրել դրանց համար Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով`  Սերժ սարգսյանը միշտ կարողացել է արտաքին եւ ներքին  դաշտում գտնել դաշնակիցներ, սակայն 2018 թվականին ստեղծվեց մի իրավիճակ, որ նա ոչ Հայստանի ներսում, ոչ Հայաստանի դրսում դաշնակիցներ չուներ,նրանից երես էին թեքել բոլորը:

«Ստացվեց այնպես, որ Սերժից դժգոհ էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր նրա հաշվին հարստացել էր եւ այլն, նա մնաց մենակ իր համախոհների հետ: Զավեշտ է, որ հիմա որոշ քաղաքական ուժեր մեզ են մեղադրում իշխանությունը փոխանցելու մեջ»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: