Զինված անձինք Եթովպիայում սպանել են ավելի քան 40 մարդու


14:59 , 3 սեպտեմբեր, 2022

Եթովպիայի Օրոմիա շրջանում զինված անձինք սպանել են առնվազն 42 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ այս մասին ասել են երկու բնակիչներ, ովքեր դիերը թաղել են քաղաքային գերեզմանատանը:

Զինված խմբի կողմից տեղի բնակիչների դեմ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին մայրաքաղաք Ադիս Աբեբայից 370 կմ դեպի արևմուտք:

Բնակիչների խոսքով՝ զոհերը բոլորը եղել են օրոմոսներ: Եթովպիայի երկու խոշորագույն էթնիկ խմբերի՝ Օրոմոյի և Ամհարայի միջև բախումները վերջին ամիսներին աճում են: