Ինչո՞ւ Սիրիա ներխուժումն այժմ չի իրականացվում. Liberation


17:16 , 30 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները պատրաստ են վճռորոշ հարված հասցնել Ասադի ռեժիմին, սակայն ազգային խորհրդարանները պահանջում են նախևառաջ սպասել քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից անցկացվող հետաքննության արդյունքներին։ Այսպես է սկսում է ֆանսիական Liberation թերթի թղթակից Կորդելյա Բոնալը Սիրիայի դեմ Արևմուտքի հնարավոր ռազմական գործողության վերաբերյալ իր անդրադարձը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է ռուսական InoPressa կայքը։

 «Օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններից մեկում տեղի ունեցած քիմիական հարձակումից հետո Արևմուտքի կողմից արված հայտարարությունները վկայում էին այն մասին, որ Ասադի ռեժիմի դեմ անհապաղ հարձակում է իրականացվելու, որն արդյունավետ լինելու համար պետք է լիներ արագ։ Սակայն արդեն 1 շաբաթ է անցել, և այնպիսի տպավորություն է, որ ռազմական միջամտությունն անհապաղ չի իրականանա»,-շարունակում է Բոնալը՝ նկատելով, որ  ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ֆրանսիա եռյակը տեխնիկապես պատրաստ է հարձակման, սակայն դիվանագիտական ու քաղաքական առումներով՝ ոչ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ