17:09 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ավարտը մոտենում է՝ չնայած «Հայաստանն իր ապակառուցողական մոտեցմամբ ձգձգում է հարցի լուծումը»: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը:
Հիշեցնելով «Կուբաթլուի շրջանի շրջափակման մասին»՝ Հասանովը հայտարարել է, որ ինքը «հավատացած է՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ մոտ ապագայում իրենք անպայման կհանդիպեն՝ հաղթանակը տոնելու համար»:
«Ինչպես մեր նախագահը կարճ ժամանակահատվածում ադրբեջանական պետությունը և մեր ժողովրդին հայտնի դարձրեց ամբողջ աշխարհին, այնպես էլ կլուծի այս խնդիրը: Կարծում ենք, որ երկրում դրանից բացի՝ այլ լուրջ խնդիրներ չեն մնացել»,- հավելել է փոխվարչապետը: