Նիկոլի մանկլավիկ Խաչատրյան Վիգենը սեփական փիլիսոփայության ու աշխարհայացքի տեսանկյունից է մեկնաբանել Նիկոլի «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»-ը


16:34 , 2 սեպտեմբեր, 2022

Շառլատանը

Նիկոլի մանկլավիկ Խաչատրյան Վիգենը սեփական փիլիսոփայության ու աշխարհայացքի տեսանկյունից է մեկնաբանել Նիկոլի «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»-ը՝ ասելով.«Երբ որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, երբ որ Հայաստանում որոշվեց, որ այսուհետև պետության տերը ժողովուրդն է, չեմ ուզում հիշեցնել՝ ինչ եղավ, էս նույն, կներե՛ք, շառլատանները Արցախը տրամադրում էին Հայաստանի դեմ, ամեն ինչ անում էին, որ հակասություն առաջանա: Հայաստանի ղեկավարը ստիպված էր էնտեղ էդ կոնտեքստում ասել, որ մի՛ տրամադրեք Արցախը Հայաստանի դեմ. դա նույն Հայաստանն է…»:

«Շառլատանները», ըստ երևույթին, ներկայիս ընդդիմությունն է, ում մատնացույց է անում Վիգենը՝ մեղադրելով, ըստ էության, պառակտիչ գործունեության համար: Փաստորեն, ըստ Վիգենի, Նիկոլը ոչ թե Ալիևին է սադրել իր հայտարարությամբ, այլ իբր փորձել է հակազդել ընդդիմությանը:

Վիգենի ասածը, իհարկե, բացարձակ սուտ է. նրա ցանկությունը՝ լվանալու Նիկոլի երեսն ու ևս մեկ անգամ փորձելու ստեղծված իրավիճակի համար մեղադրել ընդդիմությանը, ուղղակի անբարոյական է: Եթե իսկապես Նիկոլի խոսքերի հասցեատերը ոչ թե թշնամին էր, այլ՝ ընդդիմադիրները, ինչո՞ւ «պարոն» Նիկոլը չբարեհաճեց հանդես գալ պարզաբանմամբ այն ժամանակ, երբ պարզ դարձավ,որ իր այդ խոսքերը դարձել են ազերիների ձեռքին քարոզչական զենք՝ արդարացնլու սպասվելիք պատերազմը: Վիգենն ո՞ւմ է հիմարի տեղ դնում:

Վիգենը կարծում է, թե մարդիկ լրիվ տխմար են, իսկ միակ գրագետն ու ջոկողն ինքն է: Ի գիտություն Վիգենի՝ միակ բանը, որ այն ժամանակ ընդդիմությունը փորձում էր անել, արցախյան աղետը կանխելն էր, իսկ այդ աղետի պատճառն էլ Նիկոլի իշխանությունն էր: