16:56 , 30 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողությանը: Այս մասին «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելեն:
«Սիրիայի դեմ ռազմական գործողությանը մասնակցելու հրավեր չի եղել: Հետագայում որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական դիրքորոշումը»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է Սիրիա «մարդասիրական ներխուժման» մասին բանաձևը:
Սակայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը չի բացառել սիրիական հակամարտությանը Ֆրանսիայի միջամտությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է կայացնել համապատասխան որոշում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ