16:49 , 30 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Նյու Յորքում գնացքների տեղաշարժը կաթվածահար է եղել երկու կատուների պատճառով, որոնք պատահաբար հայտնվել են կայարանի ռելսերի վրա:
Ինչպես նշում են ամերիկյան լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի: Դեռ առավոտյան ոստիկանություն մի կին է զանգել և ասել, որ իր երկու կենդանիները կորել են։
Մետրոյի աշխատակիցներն ապահովել են կատուների անվտանգությունը՝ մինչև իրավապահները նրանց կհանեին ռելսերից:
Բարեհաջող «օպերացիայից» հետո կատուներին հանձնել են տիրոջը: Թե ինչպես են նրանք հայտնվել մետրոյում՝ հայտնի չէ: